- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի առջև կան երկու՝ փայտե և երկաթե կոչնակներ: Փայտե կոչնակը գործածում են ամենօրյա երեկոյան ժամերգությունները սկսելուց առաջ և շաբաթ, կիրակի օրերին պատարագ սկսելուց առաջ: Փայտե մուրճով կոչնակին հարվածելու միջոցով ազդարարվում է Ժամերգութեան և կամ պատարագի սկիզբը և հավատացյալները այդ կերպ հրավիրում են եկեղեցի պաշտամունքի մասնակցելու: Իսկ երկաթե կոչնակը գործածվում է միայն Հսկումների՝ Հանգստյան ժամերգությունների սկիզբն ազդարարելու համար:
#Գիտեքթե #Երուսաղեմ #Պատրիարքություն #Ծես #Սրբավայր #Պատարագ