top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ

«Մորմոք»

Ցավի ամպրոպն է պայթում իմ վրա, Ցավի անձրևն է թափվում իմ սրտին,

Ես ցավ եմ շնչում, ես ցավ եմ հիմա,

Ցավից են ծնվում խոհերս մթին:

Իմ առավոտից գիշեր է ծորում,

Խավար է կաթում անհայտի ափից,

Թափառում եմ ես տրտմության ձորում,

Ու շփոթվում եմ մութ ու խարխափից:

Ես շփոթվում եմ ու լաց եմ լինում,

Իմ արցունքներով աստղերն են լալիս...

Իմ արցունքների լույսով սրբանում

Ու մահվան առաջ ծնկի եմ գալիս:

#Պոեզիա #ՎահրամՀաճյան #Ոչմիօրառանցբանաստեղծության

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page