top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ռուսները վայրենաբարո են և թանձրամիտ, զուրկ ուսման գիտությունից, աշխատավոր և երկայնամիտ պատերազմի մեջ. հոժարամիտ և հնազանդ են իրենց իշխանի ամենայն ակնարկներին, անկախ նրանից, թե հրամանն անիրավ է, թե իրավացի: Նրանց մեջ հաճախ է կիրառվում մահակը, ուստի և իրենց կանանց առավել մտրակով են հրամայում, քան խոսքով և այլ է նրանց մեջ սիրո արտահայտությունը, զի որչափ որ որևէ մեկը առավել է սիրում կնոջն իր, այնչափ առավել ծեծում է նրան: Հոժարակամ են ավելորդապաշտության մեջ, և մեծապես հավատում են հմայություններին: Գրեթե բովանդակ հավատը նրանց այդպիսին է: Քնկոտ են՝ ժամանակի մեծ մասը քնած են անցկացնում, կերակուրը նրանց թշվառ է: Նախկինում անբան անասունների նման էին, վայրենամիտ, բիրտ և անկենցաղ, իսկ հետո, իրենց Պետրոս թագավորից սկսած, իբրև սկսեցին հաղորդակցվել այլ ազգերին, և կամաց-կամաց նրանց մեջ էլ մուտք գործեցին քաղաքականությունը, և պեսպես արվեստները:

Ագոնց Ստեփանոս

«Ճարտասանություն», 1775 թ., Վենետիկ

#Գիտեքթե #Աշխարհիշուրջ #Ազգեր

11 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page