top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,



Ականավոր հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը, Երևանի «Սասունցի Դավիթ» մետրոպոլիտենի կայարանի և Երևանի կոնյակի գործարանի հարթաքանդակները լրացնում են Երևանի կերպարը։ Այդ գործերի հեղինակը հայտնի քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է:

Ի տարբերություն ժամանակակից քաղաքային քանդակների` վարպետի ստեղծագործություններն ազգային մոտիվների և արդիական տարրերի համադրության օրինակ են։

Արտաշես Հովսեփյանը ծնվել է 1931 թվականին Սառնակունք գյուղում։ Արվեստագետները կարծում են, որ ծննդավայրն իր հետքն է թողել վարպետի ստեղծագործական կյանքի վրա։ 1954 թվականին նա ընդունվել է Երևանի Թերլեմեզյանի անվան պետական գեղարվեստի ուսումնարան, որտեղ նրա դասախոսն է եղել Ղուկաս Չուբարյանը։

Հենց Չուբարյանն է համոզել Հովսեփյանին մեկնել Սանկտ Պետերբուրգ սովորելու գեղարվեստի ակադեմիայում։ Ապագա քանդակագործը կարծում էր, որ ինքն այնքան էլ լավ չի տիրապետում ռուսաց լեզվին նման հանդուգն ուղևորության համար։ Սակայն այնուամենայնիվ մեկնեց Պետերբուրգ։

Քանդակագործը մինչ օրս գերադասում է աշխատել քարի հետ` նրան նոր շունչ հաղորդելով։

Երևանի փողոցներով քայլելիս գրեթե յուրաքանչյուր անկյունում կարելի է հանդիպել Հովսեփյանի արվեստի նմուշներին։ Դա բազալտից կերտված Ալեքսանդր Թամանյանի արձանն է, Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի և Երևանի կոնյակի գործարանի հարթաքանդակները։

#արձան #Գիտեքթե #Հայաստան #հայ #մշակույթ #արվեստ

19 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page