• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ «Տրտմություն»

Բոլորն ալ տրտում են և վիրավոր։ Ջարդված շուշաններու ցողուններեն արյունը կկաթի շիթ առ շիթ, կակաչը տրտմու­թյան ձյունին տակ կհեծե, աղավնիները կհեծկլտան, իբր թե անբույն ըլլային, ժպիտները մահվան ստվերներու պես կդողդոջին եղնիկի աչքերուն մեջ, հույսը ծունկի կուգա և կաղոթե։

Տեսա՞ծ եք մենավոր և արտասվող լույսեր, որոնք ամայի հովիտի մը զմայլագին հեռավորությանը մեջ կսարսռան, և անհամբեր կսպասեն վերջալույսի թևերուն։

Ծովն է տրտում, ծովն է մռայլ։

Ահավասիկ աղոթքներու սպիտակ երամները, որ կուգան արշալույսներու խորերեն և կվազեն տրտմության սև մեհյան­ները։

Արևնե՜ր, բոլորն ալ տրտում։

Ահավասիկ համեստության թևավոր և սպիտակ դիցուհիներ, որոնք կվազեն դողդոջ և երկյուղալից երկու անեզրություններու երկար եզերքներուն վրա. խավարը և լույսը։

Տրտում են անմեղությունները և վիրավորված չարության և ցոփության դաշույններեն։ Կաթիլ մ'արյուն կիյնա անոնց վերքերեն Թեմիսի աչքերուն մեջ, և անոնց չքերեն ճողոպրած ճառագայթ մը կմխվի խավարին կուրծքը և երկու մասի կբաժնե։

Խավարն ալ վիրավոր է, զարնված լույս են։

Ահարկու է խավարին ողբը, որ կկոհակավորվի միջոցին մեջ։

#ՎահանԹոթովենց #Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now