• Ներսեհ Ա. Ա.

Դպրության աստիճանի տվչություն Երուսաղեմում


Հունիսի 15-ին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյան Մայր Տաճարում երեկոյան ժամերգությունից հետո, ձեռամբ Սուրբ Աթոռի Լուսարարապետ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի, Ժառանգավորաց վարժարանի 23 ուսանողներ ստացան Դպրության աստիճան և այսուհետ Սուրբ Աթոռին պիտի ծառայեն իբրև դպիրներ: Թող Աստված զորացնի նրանց և արժանացնի գալիք բարձր աստիճանների:

Հայ Առաքելական Եկեղեցում կրտսեր աստիճանավորներին (ընթերցող-գրակարդաց, դռնապան, ջահընկալ, երդմնեցուցիչ) տրվող մեկ ընդհանուր անվանումն է։ Դպիր կարգելու հատուկ արարողությունը դեռ ձեռնադրություն չէ, այլ՝ տվչություն, որով մանկանը որոշ իրավունքներ են տրվում։ Դպիրը ներկայումս ստանձնում է եկեղեցու տարբեր ծառայողների պարտականություններ. կարգուկանոն պահել, ծիսական արարողությունների ժամանակ կերոն (մոմակալ) բռնել, Աստվածաշունչ ընթերցել և աղոթել, կամ լինել սաղմոսերգող և, առհասարակ, երգեցիկ խմբի անդամ։