top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ալոեն իր մեջ պարունակում է հսկայական քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ և ընդհանուր առմամբ մոտ 200 օգտակար միկրոէլեմենտներ:

Ալոեն կարող է բարձրացնել իմունիտետը, իսկ տերևների հյութը իր մեջ պարունակում է պաշտպանողական գործառույթներ և վիտամին C, որը օգնում է ամրապնդել իմունային համակարգը:

Շատ աղջիկներ բողոքում են իրենց վարսերից, ասելով, որ դրանք գունաթափվում են կամ անդադար թափվում: Նրանք օգտագործում են բազում խնամքի միջոցներ, սակայն նրանք մոռանում են այս հրաշք բույսի մասին: Ալոեի հյութը մազարմատները ամրացնում է և նաև վարսերին հաղորդում է փայլ: Անհրաժեշտ է հյութը քսել մազարմատներին, սպասել 30 րոպե, այնուհետև լվանալ վարսերը և հրաշք արդյունքը պատրաստ է:

Ալոեն հրաշք դեղամիջոց է կամ այսպես ասած հակածերացնող: Անհրաժեշտ է միայն ալոեի հյութը քսել մարմնին այնուհետև լվանալ և ձեր մաշկը 20 տարով կերիտասարդանա:

Ալոեն հիանալի դեղամիջոց է: Ալոեն պայքարում է տարատեսակ բորբոքումների դեմ: Փորձագետները նշում են, որ օրեկան մոտ 30 մլ ալոեի հյութը կարող է պայքարել զանազան բորբոքումների դեմ, ստամոքսային ցանկացած հիվանդության դեմ, ինչպես նաև, այն կարող է բավականին արդյունավետ պայքարել խոցի և ուռուցքի դեմ:

#Գիտեքթե #Բնաշխարհ #Բուսաբանություն

7 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page