top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԾՈՎ Alizé Բանուչյան

«Ուրիշի»

Այս գիշեր արթնացրեց ինձ որոտը, Ու իմ սիրտն էլ վախից որոտաց, Ինձ թվաց չեմ տեսնի առավոտը, Կմնամ... արևին կարոտած...

Փոթորիկ էր, անձրև, պատուհանս Փշրվել էր արդեն դեպի տուն, Եվ հանկարծ խառնակված տանս Տեր դարձել ուրիշի կատուն։

Երկու հարց էր օդից կախվել, Բայց ոչ ոք չկար, որ տայի, Հարցերս իրար էին բախվել, Նմանվել չգրված նոտայի...

06.06.2018

#TsovAlizéԾովինարԲանուչյան #Ոչմիօրառանցբանաստեղծության #Ժամանակակիցգրողներ #Պոեզիա

13 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page