top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հայաստանում մարզական լրագրության հիմնադիրներից է Վիլեն Մարտիկյանը։ Որպես խմբագիր նա է ստորագրել 1956 թվականին լույս տեսած «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի առաջին համարը, նա է ստեղծել հեռուստառադիոպետկոմի հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը, «Կարծիք», «Ռադիոօրացույց» հաղորդաշարերը։

1998-2003 թթ-ին Մարտիկյանը ղեկավարել է Հանրային Ռադիոյի լրատվական ծառայությունը: Վերջին տարիներին Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերի թողարկման տնօրենն էր: Նրա հիշատակը միշտ վառ կմնա նրա ընկերների, հարազատների ու մտերիմների շրջանում:

Կյանքից հեռացել է 2015 թվականին, 84 տարեկան հասակում։

#Գիտեքթե #հայ #Հայաստան #Պարբերականներ

4 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page