- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

2003 թվականին Լատվիայի կառավարությունում ստեղծվել է հիմարությունների դեմ պայքարի բյուրո՝ վարչապետ Էյնարս Ռեպշեի նախաձեռնությամբ: Բյուրոն գիտակից քաղաքացիներից ստանում է ահազանգ և գործում ըստ օրենքի: Կարճ ժամանակում բյուրոն ստացել է 400 բողոք, և համապատասխան միջոցներով կանխել է հիմարությունները: Օրինակ, մի սեփականատեր իր տիրությունները շրջափակել է 3 մետր բարձրությամբ պարսպով, զրկել հարևաններին լույսից: Մի բնակիչ հարևան շենքի բակում դեղատուն է ուզում կառուցել ու սկսել է կտրատել ծառերը: Մի այլ գործարար մայթն օգտագործել է խաղասրահ կառուցելու համար: