- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
«Սպիտակ»
Միայն մի մարդ ես տեսա այդ ավերված քաղաքու,
Միայն մի մարդ, որ մամռած շիրմաքարի էր նման,
Նա կանգնած էր կիսաքանդ իր տան ծառի շվաքում,
Ու կանգնած էր գլխիկոր, ասես մահվան հանդիման:
Միայն մի մարդ ես տեսա - մի զառամյալ ծերունի,
Որ հողի տակ էր թողել, ախ, ամբողջ գերդաստան...
Որը այս մեծ աշխարհում արդեն ոչինչ էլ չունի,
Ու նայում էր քարացած ավերակին իր մեծ տան:
Միայն մի մարդ ես տեսա, որ այդպես էր հառաչում:
Արևի շողը վերջին արդեն տուն էր գնացել:
Սիրտ սպանող նվոցով, մի անտեր շուն էր հաչում,
Իր Սպիտակ քաղաքից՝ մի բուռ սև էր մնացել: