top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

«Մեր լեզուն» Մեր լեզուն մեր խիղճն է դա, Սուրբ հացը մեր սեղանի, Մեր հոգու կանչն է արդար Ու համը մեր բերանի: Մեր լեզուն ծուխն է մեր տան, Մեր կշիռն աշխարհի մեջ, Նա աղն է մեր ինքնության, Էության խորհուրդը մեր: Մեր լեզուն արյունն է մեր, Արյունից ավելի թանկ, Մեր բուրմունքն ու գույնն է մեր, Մեր լեզուն մենք ենք որ կանք: Նա պիտի մեր առաջին Ու վերջին սերը լինի, Ի՞նչ ունենք էլ աշխարհում, Որ այսքան մերը լինի:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #ՀամոՍահյան #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page