top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում, 1900 թ. մայիսի 2–ին, ուղեղի արյունազեղումից՝ անավարտ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը։ Մահից անմիջապես առաջ ավարտել է «Ծովածոց» նկարը, իսկ հենց մահվան օրը սկսել է նկարել «Թուրքական նավի պայթեցումը» կտավը, որն այդպես էլ մնացել է անավարտ։ Թեոդոսիայի Ի.Կ.Այվազովսկու անվան պատկերասրահի կայքէջում այսպես է նկարագրված հանճարեղ նկարչի կյանքի վերջին օրը. 1900 թ. ապրիլի 19–ի (մայիսի 2–ի) առավոտյան նկարիչը թեոդոսիական իր արվեստանոցում սովորականի պես տեղավորվեց նկարակալի առջև, ոչ մեծ ենթաշրջանակին քաշեց մաքուր կտավը՝ պատրաստվելով իրագործել իր վաղեմի ցանկությունը՝ մեկ անգամ ևս պատկերել թուրքերի դեմ հույն աշխարհազորայինների մղած ազատագրական պայքարի հերոսական դրվագներից։ Որպես սյուժե՝ նա ընտրել էր իրական մի դեպք՝ անվեհեր հույն մարտիկ Կոնստանտին Կանարիսի սխրանքը՝ Քիոս կղզու մոտ թուրքական ծովակալական նավի պայթեցումը։ Օրվա ընթացքում նկարիչը գրեթե ավարտին հասցրեց նկարը։ Խոր գիշերով՝ քնի պահին անակնկալ մահը կտրեց Այվազովսկու կյանքի թելը։«Թուրքական նավի պայթեցումը» անավարտ կտավը այդպես էլ մնացել է նկարակալի վրա, նկարչի արվեստանոցում, որը, ինչպես նաև՝ նկարչի ողջ տունը, վերածվել է թանգարանի։ Այվազովսկու ստեղծագործությանը բարձր գնահատական են տվել նրա շատ ու շատ ժամանակակիցներ, իսկ նկարիչ Ի.Ն.Կրամսկոյը գրել է.«Ով ինչ էլ ասի,Այվազովսկին բոլոր դեպքերում առաջին մեծության աստղ է և՝ ո՛չ միայն մեզանում, այլև ընդհանրապես արվեստի պատմության մեջ»։ Այվազովսկուն, որպես Ռուսական կայսրության աստիճանակարգի վերևից երկրորդ աստիճանում գտնվող ազնվականի, դեր-ծովակալի և պատվավոր քաղաքացու հուղարկավորել են զինվորական պատվով։ Իր կտակի համաձայն՝ թաղել են Թեոդոսիայի Սուրբ Սարգիս միջնադարյան հայկական եկեղեցու բակում։1903 թ. նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենա-ցու խոսքերը.«Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։

#Գիտեքթե #Նկարիչ #հայ #արվեստ #Մեծեր

25 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page