- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԿՈՄԻՏԱՍ
«Անմար սեր»
Քեզ չըսիրե՞լ, Գեհեն կորել Ու կըրակով հոգին փորել։ ― Քեզի սիրել՝ Դըրախտ երթալ Ու վարդերով քընանալ։ Աշուն կյանք Աչքի առաջ, Հառաչ-հառաչ, Խորհրդավոր տերևներ, Բունեն ընկած կեղևներ, Հողի վրա, Դեղին հուսով Կողի վրա։ Լուռ, անտերունչ, Խուլ, անմռունչ՝ Չորով-փորով կեռ ծառեր, Ծռով-փռով լեռ քարեր, Եվ հենավոր՝ Սարի կողին, Ե՛վ մենավոր։