- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Առաջին անգամ «Ժիզել» բալետը Երևանում բեմադրվեց 17 տարի առաջ` Հայաստանի և Ռուսաստանի արվեստի վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Մարկ Մնացականյանի կողմից։ Սակայն առաջին «Ժիզելն» աշխարհում բեմադրվել է 1841 թվականի հունիսի 28-ին:
«Ժիզել» բալետը Երևանում նորից բեմադրվեց 2015 թվականին` Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմեյստեր Վիլեն Գալստյանի կողմից։
«Ժիզելն» այն բալետներից է, որոնք դասական են, և յուրաքանչյուր մարդ կյանում գոնե մեկ անգամ պետք է այն դիտի։ Ադոլֆ Ադանի երկու գործողությամբ բալետի առաջնախաղը տեղի է ունեցել հունիսի 28-ին` հեռավոր 1841 թվականին Փարիզի Գրանդ Օպերայի բեմում։ «Ժիզելի» լիբրետոն գրել է ֆրանսիացի բանաստեղծ Թեոֆիլ Գոթիեն`գերմանացի բանաստեղծ Հայնրիխ Հայնեի գրառած հին լեգենդի մոտիվներով։ Լեգենդը պատմում էր հարսանիքից առաջ մահացած աղջիկների մասին, որոնք վրեժ էին լուծում ճանապարհորդներից` նրանց մահվան հասցնելով խելահեղ պարերով։ Սյուժեի հիմքում ընկած է հենց այս լեգենդը։