• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հայերը միշտ հայտնի են եղել ճկուն խելքով և հայրենիքից հեռու գոյատևելու կարողությամբ։ Դա վերաբերում է Կարագյոզյան ընտանիքին, որը համիդյան ջարդերի ժամանակ Ստամբուլից փախել է Նյու Յորք։

Կարագյոզյանները, որոնք շատ հայտնի են եղել, գորգերի գործարաններ են ունեցել ողջ Թուրքիայում։ Տիգրան և Զաբել Կարագյոզ-յանները շարունակել են ընտանիքի ավան-դույթը. 1895թ-ին նրանք գորգի գործարան են բացել Նյու Յորքում:

ԱՄՆ-ում Կարագյոզյանների բիզնեսը զարգացել է, նրանք առաջինն են եղել, որ սկսել են գործել «Գյուլիստան» գորգերը։ Սակայն 1918թ-ին ընտանիքի հետ դժբախտություն է պատահել. գրիպի համաճարակից մահացել է Կարագյոզ-յանների որդի Հովարդը։

1921թ-ին Կարագյոզյանները բացել են բարեգործական հիմնադրամ և ի հիշատակ որդու` այն կոչել «Հովարդ Կարագյոզյան»։ Որդու մահից հետո նրանք զբաղվել են բարեգործությամբ։ Կարագյոզյանները 1918թ-ին Ստամբուլում որբանոց են բացել 1915թ-ի Հայոց ցեղասպանության ժամանակ հրաշքով փրկված երեխաների համար։ Այսօր այն հայտնի է որպես Տիգրան Կարագյոզյանի անվան դպրոց։ Նրանք հավաքում էին անօթևան երեխաներին և օգնություն ցուցաբերում նրանց։

Գորգագործությունը եղել է ընտանիքի գլխավոր բիզնեսը, սակայն 1946թ-ին` գործարանների հիմնադրի մահից հետո, այն վաճառվել է։ Կարագյոզյանների աղջիկը` Լեյլան, այդպես էլ չի ամուսնացել և իրեն լիովին նվիրել է բարեգործությանը։ Նա մահացել է 1998թ-ին։

Լեյլայի կենդանության օրոք հիմնադրամի մասնաճյուղեր են բացվել Հունաստանում, Ֆրանսիայում, Սիրիայում և Լիբանանում։ Այսօրվա դրությամբ «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի հովանու ներքո Հայաստանում գործում է հինգ հիվանդանոց (Գորիսում, Գյումրիում, Վանաձորում և երկուսը` Երևանում) և մեկը Ղարաբաղում։ Հիմնադրամի մասնաճյուղերը տարբեր երկրներում բարեգործությունից բացի ամեն ինչ անում են սփյուռքահայերի ազգային ինքնությունը պահպանելու համար։

#գորգ #Գիտեքթե #Աշխարհիշուրջ

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram