- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ինչի ասես, որ չեն ձգտել կանայք: Նույնիսկ ցանկացել են պապ դառնալ: Եվ նրանցից մեկը գրավել է կաթոլիկ եկեղեցու ամենաբարձր գահը: Դա տեղի է ունեցել 885 թվականին, Հռոմի Լևոն IV պապի մահից հետո:
Կաթոլիկ եկեղեցու նշանավոր տարեգիր Մարտին Լեհացին 1278 թվականին գրել է, որ Լևոն IV պապի անմիջական փոխարինողը եղել է Իոհան Անգլիացին (ծնունդով Մայնցից), որն այդ պաշտոնը վարել է 2 տարի 7 ամիս 4 օր, որ նա իսկապես կին է եղել, իսկական անունը Իոհաննա (տարբեր տարեգրություններում նրան կոչել են Իոհաննա VII պապուհի), որ Իոհաննան հղիացել է մի վանականից և ծննդաբերել Լատերան տանող ճանապարհին: Ծննդաբերությունից հետո պապուհին մահացել է: Ավելի ճիշտ՝ նրան սպանել են, որպեսզի թաքցնեն այդ իրողությունը: Իտալական տարբեր թանգարաններում կարելի է հանդիպել այդ պապուհուն պատկերող փորագրություններ: Նրանցից մեկում նա պատկերված է կանացի դեմքով, պապական թագով և համազգեստով, երեխան գրկին:
Այո, Վատիկանը չի կարող ժխտել, որ նրան վիճակվել է կին և հետագայում մայր դարձած պապ ունենալ:
Վատիկանի պապերի տարեգրության մատյանից հանված է Իոհաննա VII-ի անունը: Սակայն այդ դեպքը պատճառ է դարձել այնպիսի անհրաժեշտ մի արարողության, առանց որի այժմ ոչ մի պապ չեն ընտրում: Բանը նրանումն է, որ պապի աթոռի յուրաքանչյուր թեկնածուի, մինչև ընտրելը, պետք է անպայման լողացնեն, այն էլ՝ Վատիկանի ավագանու ներկայությամբ: