- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԱՇՈՏ ԳՐԱՇԻ
«Հայաստան աշխարհ» Հայաստան աշխարհ դու մեր կարօտն ես, նոր կեանքով անմար, Քո ճամփան հնում արնոտ ու քարոտ էր, դու ծաղկիր հիմա: Ուր լինենք, յաւէտ մեր լոյս փարոսը, տունն է հայրենի, Մաշտոցի հզօր լեզուն վառ յոյսն է ամէն մի հայի: Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ, Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ: Բարձրացնենք սիրով մեր սուրբ գաւաթը յանուն հայութեան, Թող անմար պահի նա իր հաւատը հուր ու յավիտեան: Ուր լինենք, յաւէտ մեր լոյս փարոսը, տունն է հայրենի, Մաշտոցի հզօր լեզուն վառ յոյսն է ամէն մի հայի: Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ, Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ: