top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


88 տարի առաջ հենց այս օրն է ծնվել հայտնի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը։ Ֆրունզիկը սիրում էր հավաքույթներ, հարազատ մարդկանց ընկերակցություն։ Ազատ ժամանակ ընկերների հետ հավաքվում էին «Երևան» հյուրանոցի բաց պատշգամբում ու սուրճ էին խմում։ Թախծոտ աչքերը, որոնք կյանքում շատ վիշտ ու դառնություն էին տեսել, և Ֆրունզիկ Մկրտչյանի արտասովոր խաղն ապշեցնում են։ Մարդ–տոն, որն ուրախացնում էր բոլորին, բայց կյանքում գրեթե չէր ծիծաղում։

Ֆրունզիկ Մկրտչյանի փառքն այնքան տարածված էր, որ նրան գիտեին ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Խորհրդային Միությունում։ Շուկայում նրան անվճար մթերք էին տալիս, կին երկպագուների բանակը հետապնդում էր նրան, իսկ լավագույն «փաստաթուղթը» ողջ երկրում հայտնի կիսադեմն էր` մեծ քիթը և տխուր աչքերը։ Եվ միայն մտերիմները գիտեին, որ Ֆրունզիկի դերասանական կերպարների և նրա անձնական ճակատագրի միջև հսկայական անդունդ կար։

Ֆրունզիկ Մկրտչյանը միշտ եղել է կանանց ուշադրության կենտրոնում։ Հենց փառքի գագաթնակետին է նա հասել հոգեկան ներդաշնակության։ Առաջին կնոջ հետ ծանր ամուսնալուծությունից հետո հանդիպել է Դոնարա Մկրտչյանին, ում հետ ամուսնությունից ծնվել են դուստրը` Նունեն և որդին` Վազգենը։ Բայց երջանկությունը երկարատև չէր, Դոնարան անբուժելի հոգեկան հիվանդությամբ էր տառապում։ Կնոջ հիվանդության պատճառով Ֆրունզիկը հրաժարվել է շատ դերերից։ Բայց նրա կյանքի ամենաբարդ շրջանում էկրան է բարձրացել Գեորգի Դանելիայի լեգենդար «Միմինո» կատակերգությունը։ Մինչև հիմա մարդկանց հիշողության մեջ պահպանվել են թևավոր խոսքեր, որոնք ծնվել են Մկրտչյան-Կիկաբիձե դուետի շնորհիվ։

Ֆրունզիկը երազում էր դրամատիկ դերերի մասին, հնարավոր է նաև այն պատճառով, որպեսզի արտահայտեր այն ցավն ու վիշտը, որոնք տանջում էին նրան։ Իսկ նրան կատակերգական դերեր էին տալիս («Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները», «Միմինո», «Ունայնություն ունայնությանց», «Միայնակներին տրամադրվում է հանրակացարան»)։ Յուրաքանչյուր դերում նա դնում էր ոչ միայն հոգու մի մասնիկը, այլև անսահման տաղանդը։ Ճակատագիրը նվիրում էր այն, ինչի կարիքը նա ամենից շատ ուներ` անամպ երկինք, ներդաշնակություն և կյանքի ուրախություններ։

#Գիտեքթե #Մեծեր #արվեստ #լեգենդ

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page