• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ

«Ագռավն ու աղվեսը» Բախտի բերմամբ, Թե պատահմամբ, Մի մեծ ագռավ Մի գունդ պանիր Դաշտում գտավ, Կտուցն առավ, Ծառին թռավ։ Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի... Բայց դեռ չառած համը իսկի, Աղվեսն անցավ ծառի մոտով, Գերվեց, էրվեց պանրի հոտով։ Վազեց գնաց բերնի ջուրը, Եվ թուլացան կուռն ու ճուռը, Էն ժամանակ իրա ձևին, Ծառի տակից, աչքն ագռավին, Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ, Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։ Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։ Ես քո գերին Քո էդ սևիկ Վառ աչքերին, Նուրբ ծալքերով Զույգ թևերին։ Մի դու մտիկ, Էդպես քթիկ, Էդպես ճտիկ, Մախմուր ագին, Խաս ու ղումաշ, Ատլասն հագին։ Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի Ձայնն էլ կըլի հրեշտակի։ Երգի, քուրիկ, մի ամաչի, Իմ ուզածը մի մեծ բան չի։ Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ Երգելում էլ եղար վարպետ, Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի, Թռչունների մայր թագուհի։ Ագռավ ազին իրեն տված Գովեստներից շշմած, ուռած՝ Ագռավային Բկովը մին Որ չկռռա՜ց, Պանիրն ընկավ ծառիցը ցած, Շողոքորթը ըռխեց, գնաց։

#ԱթաբեկԽնկոյան #Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now