top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՊԱՏՎԱԿԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ «Ծառի խնդրանքը»

Մի´ կոտրատիր իմ ճյուղերը, Որդիներն են նրանք իմ հեզ, Ես այնպես եմ սիրում նրանց, Ինչպես մայրդ սիրում է քեզ։

Տերև անգամ եթե պոկես, Սիրտս ցավից կմղկտա, Թե որ դու ինձ չպահպանես, Պատրաստի ծառ քեզ ո՞վ կտա։

Թող որ բերեմ քեզ հով ու զով, Կեղտ ու փոշուց մաքրեմ օդը, Կանաչ – կանաչ իմ ձեռքերով Ցրեմ ամռան կիզիչ տոթը։

Ծիտ ու ծիծառ առնեմ ուսիս, Օրոր ասեմ ես օրնիբուն, Եվ քո կյանքի ճանապարհին Մնամ որպես գեղեցկություն։

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ԶանազանԲանաստեղծություններ

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում