Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հայոց բանակի 25-ամյակի առթիվ 2016 թվականի սեպտեմբերին էկրան բարձրացավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմը: Այն մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին է:

Ֆիլմը պատմում է 4 ընկերների, որոնց ընկերությունը սկսվել է դեռևս դպրոցական տարիներից, և նրանց 2 քույրերի մասին: Դեպքերը զարգանում են 1990-1992 թվականներին: Ֆիլմում ներկայացված է, թե այդ տարիներին ինչպես են դասավորվել չորս ընկերների և նրանց երկու քույրերի ճակատագրերը: Ֆիլմի 25-ամյա հերոսները, որոնց ընկերությունը ծնվել է դպրոցական տարիներից, ունեցել են տարբեր ճակատագրեր, բայց բոլորի պատմությունը մեկն է՝ Ղարաբաղյան պատերազմը: Ֆիլմում օգտագործվել են վավերագրական կադրեր Շուշիի ազատագրումից: Պատերազմական տեսարաններին իրական շունչ փոխանցելու համար կիրառվել են իրական զինտեխնիկա, պայթուցիկներ, ուղղաթիռներ ու այլ զինամթերք։ Նկարահանումները տեղի են ունեցել Երևանում, Գորիսում, Արցախում, Իջևանում և այլ վայրերում: Ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, որը ֆիլմի պրոդյուսերներին և ռեժիսորին դրդեց մտածել երկրորդ ֆիլմի ստեղծման մասին:

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»` կրկին պատմություն է մեր մասին, մեր ձեռքբերումների ու ձախողումների, մեր երջանկության ու դժբախտության, մեր հարազատների ու թշնամիների, մեր սիրո, երազանքների ու մեր պատերազմի մասին…Նախորդ ֆիլմի հերոսների ճակատագրերի միջով այս ֆիլմում տեսնում ենք անցած 25 տարվա մեր ճանապարհը:

#Ֆիլմ #Գիտեքթե #արվեստ #Հայաստան #Արցախ #հայ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now