top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԾՈՎ Alizé Բանուչյան ***

Այս օրերին ես ինձ նման շատ չեմ եղել, ես ինձ նման էլ չգիտեմ ոնց եմ լինում, իմ հիշելով սրտիս վրա խղճի տեղն էր, իսկ ես խղճիս հազվադեպ եմ ձեռքս դնում:

Ես ինձ նման շատ չեմ լինում, որ խուսափեմ վրիպելուց ` երազներիս դեռ չհասած, և դեռ ինչքան ես ինքս ինձ պիտի խաբեմ, որ հավատան իմ խոսքերին` երբեք չասած:

Բայց աչքերս երբեմն էլ պատահական վստահում են իմ հայացքը երկինքներին, ու դառնում է սրտիս վրա խիղճը ական, ու փլվում են երազներս իմ ծնկներին...

Այս օրերին ես ինձ նման շատ չեմ եղել, ես ինձ նման էլ չգիտեմ ոնց եմ լինում, իմ հիշելով սրտիս վրա խղճի տեղն էր, իսկ ես խղճիս հազվադեպ եմ ձեռքս դնում:

#TsovAlizéԾովինարԲանուչյան #Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #Ժամանակակիցգրողներ

12 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page