- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Էդիսոնի պատանեկության տարիներին բազմաթիվ զբաղմունքներից մեկը հեռագրավարի աշխատանքն էր Ամերիկայի հեռավոր արևմուտքի կայարաններից մեկում: Մարդիկ այստեղ հազվադեպ էին հայտնվում, սակայն ուտիճների առատություն էր: Ուտիճները հսկայական հոտերով ճանապարհորդում էին նրա սենյակի պատերի վրայով, հատկապես նախընտրելով երթևեկության համար պատերի բազմաթիվ ճեղքերից մեկը: Էդիսոնն այդ ճեղքին մոտեցրեց էլեկտրալար, կտրեց այն և մաքրեց ծայրերը: Ուտիճներն անցնելով լարերի վրայով, իրենց մարմնով միացնում էին հոսանքը շղթայում և շշմած ընկնում ջրով լի բաժակի մեջ:
Այս պարզունակ թակարդը նշանավոր ամերիկացու առաջին գյուտն էր: