- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Մագնիս անունը ծագել է փոքր Ասիայի Մագնեսիա հնագույն քաղաքի անունից: Բառացիորեն՝ այն նշանակում է Մագնեսիայի քար, մագնիսականությամբ օժտված, այսինքն մագնիսական դաշտ ստեղծող մարմին, որն ընդունակ է ձգտել երկաթը, նիկելը և այլն: Մագնիսը պատրաստվում է մագնիսական երկաթաքարից, մագնիսակարծր նյութերից, պայտի, ձողի ձևով: Ազատ շարժվող մագնիսի (կողմնացույցի մագնիսական սլաք) բևեռները միացնող գիծը երկրի մագնիսական դաշտում ուղղվում է միջօրեականով: