- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

ՄաքԴոնալդսը աշխարհի համբուրգերների ամենամեծ ռեստորանային ցանցն է։ Այն օրական ընդունում է 68 միլիոն հաճախորդ աշխարհի 119 երկրներից։ Կարելի է ասել, որ այն հիմնադրվել է 1940 թվականին ԱՄՆ-ում որպես խորովածի թոնրատուն երկու եղբայրների կողմից՝ Ռիչարդ և Մորիս ՄաքԴոնալդների կողմից։ Ավելի ուշ՝ 1948 թվականին նրանց է միանում բիզնեսմեն Ռեյ Քրոքը, ով էլ հենց հիմնում է առաջին համբուրգերի ռեստորանը՝ Կալիֆորնիա նահանգի Բեռնարդինո քաղաքում։ Հետագայում ճաշացանկը համալրվում է նոր ուտեստներով։ Դրանցից էին չիսբուրգերները, ֆրանսիական ֆրիները, տապակած ճուտը, ըմպելիքները, կաթնային շեյքերը, զանազան սալաթներն ու ձկնեղենը և այլ մթերքներ։
Որպես անվանում «ՄաքԴոնալդս»-ը Ամերիկյան առևտրի շուկայում առաջին անգամ հայտնվել է 1961 թվականի մայիսի 6-ին։ Նույն տարվա սեպտեմբերի 13-ին ստեղծվեց նաև լոգոն՝ «M»-տառի գծապատկերով և 1968 թվականին այն դարձավ ոսկեձույլ կամարիկ։ Բացվում են ֆրանչայզներ։ Առաջինը բաց է անում Ռեյ Քրոքը Իլինոյսում։
ՄաքԴոնալդսի ռեստորանը մեկ վայրկյանում վաճառում է 75 համբուրգեր։ Ամեն 8 ամերիկացուց մեկը իր կյանքի ընթացքում աշխատել է ՄաքԴոնալդսում։