top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Աշխարհի ամենաբարձր լեռնաշղթան Հիմալայան լեռնաշղթան է: Աշխարհի 8 հազար մետր և ավելի բարձրություն ունեցող 14 գագաթներից 10-ը գտնվում է Հիմալայներում: 50 գագաթներն ունեն 7 հազար մետրից ավելի, իսկ 5 հազարից ավելի գագաթներ ունեն 4800 մետրից ավելի բարձրություն:

Կլիման Հիմալայների արևմտյան սեկտորում բնութագրվում է ջերմաստիճանի մեծ տատանումներով և ուժեղ քամիներով։ Ձմեռը ցուրտ է, հունվարի միջին ջերմաստիճանը -10 °C-ից – 18 °C է, 2500 մ-ից բարձր վայրերում լինում են ձնաբքեր։ Ամառը տաք է, չոր։ Հուլիսի միջին ջերմաստիճանը մոտ 18 °C է։ Տեղումները (տարեկան մոտ 1000 մմ) կապված են ցիկլոնների հետ, ընդ որում հովիտներում և գոգավորություններում 3-4 անգամ քիչ են, քան լեռներում։

Լեռների ստորին լանջերի անտառներում և տերաներում կան փղեր, ռնգեղջյուրներ, գոմեշներ, վայրի խոզեր, այծքաղներ, վագրեր, լուսաններ, կապիկների տարբեր տեսակներ, բազմաթիվ թռչուններ են։

#Գիտեքթե #Բնաշխարհ #Աշխարհիշուրջ

8 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page