- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԱՇՈՏ ԱՎԴԱԼՅԱՆ
«Ասեղնագոծիր»
Ասեղնագործիր մանկան անունը կանաչ դաշտի մեջ ու պսակազարդ դափնին մոտեցրու նրա մազերին: Նրան տուր ծաղկի գեղեցկությունը, ծաղկի անունը պահիր երկնքում, ու ծաղկի նման հավիտենության ներսում սրբացիր:
Տուր նրան բառը, որ զույգ ձեռքերով գրկելուց հետո միայն թոթովի, ու քեզ ընծայի այն հրաշք բառը, որ դու երազում ասեղնագործել ցանկացար մի պահ:
Ի՜նչ զնգուն ձայն է լցվել դաշտի մեջ, ի՜նչ մանրիկ ծիծաղ, շուրթերի խաղը տալիս է հիմա բազմաբեղուն օր, իսկ դու կարող ես ընթացքը որսալ գույների խաղով. ասել — կարմիրը շատ է կամակոր թռչունի ներսում, ասել — կապույտը շատ է լեզվանի ջրերի ձեռքում, ասել — ցորենը դեղնակտուց է ու շատ սիրելի, իսկ սևը՝ լեռան հավիտենության նշանն է միայն: Ասեղնագործիր մանկան շշուկը քո դեմքի վրա, ու ծառից խնդրիր՝ յոթերորդ ճյուղի պտուղը տա քեզ:
#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ԶանազանԲանաստեղծություններ