- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

1772 թվականին Մարիենբուրգում ռուսները գերի վերցրին լիտվացի մի գեղջկուհու, որին կոչում էին Մարթա Սկավրոնսկայա: Նա շուտով դարձավ Պետրոս Առաջինի փաստական կինը՝ ապագա Եկատերինա Առաջին կայսրուհին: 10 տարի անց կայացավ նրանց եկեղեցական պսակը, իսկ ևս 12 տարի անց՝ կայսրուհու թագադրումը:Նա տարբերվում էր թեթև, ուրախ և քնքուշ բնավորրությամբ:
Նա ոչ միայն համակերպվում էր Պետրոսի կամակոր բնավորության հետ և հանդուրժում նրա անառիթ կատաղության բռնկումները, այլ նաև օգնում էր նրան էպիլեպսիայի նոպաների ժամանակ և կիսում նրա հետ արշավային կյանքի բոլոր դժվարությունները: