• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

***

Լռեր խռովքն այս, ու ինձ թվար, Թե ես աղբյուր եմ մամուռն ի վար, Գարնան անձրև եմ ու առավոտ, Ցողաթաթախ եմ ու շաղավոտ, Լեռնային լիճ եմ, այնքան եմ ջինջ, Որ մեջս լույս է ու էլ ոչինչ, Ցորենի հասկ եմ, որ լուռ հակվում, Ճառագայթով է շարունակվում, Լեցուն փեթակ եմ, ոսկե փեթակ, Որ զրնգում է արևի տակ, Կապույտ ծաղիկ եմ, խոտ եմ ու սեզ, Այնքան խոնարհ եմ, հո՜ղ եմ ասես, Այնքան թեթև եմ, անանձնական, Որ բարի լո՜ւյս եմ, որ ես չկամ…

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ԶանազանԲանաստեղծություններ