- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՍԱՄՎԵԼ ԶՈՒԼՈՅԱՆ
«Մնացողաց Լավը»
Ինձ ջնջել եմ էրեկվանից Ու ձեր միջին արդեն չկամ, Օրապակաս էն խելառից Էկա վերջին բարևը տամ:
Լի, անպակաս էս սեղանին Ես մեկ լեղի, մեկ կենաց թաս, Պիտի ջարդվեմ միանգամից` Մնացողաց շախն անպակաս:
Ողորմի ձեզ, և մեղա ինձ Եվ օրերին էս գժավուն, Ձեր նմանակ ինձ նմանին Էսօր ես եմ մենակ թաղում:
Էսօր ես եմ, ձեր մեջ չկամ, Ինձ ջնջել եմ էրեկվանից. Մնացողաց շախն անպակաս, Օղորմի ինձ, Ձեզ երանի…
#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ԶանազանԲանաստեղծություններ