- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

«Սասունցի Դավիթ» էպոսի ասացողներից մեկը՝ Նախո քեռին, գաղթել էր Մոկսի գավառից, հաստատվել Էջմիածնում: Նրա «Դավիթ և Մհեր» պատումը 1886 թ. գրի է առել Մանուկ Աբեղյանը: Նախո քեռուն հասակով մեկ նկարել է Վարդգես Սուրենյանցը:
Նախո Քեռին եղել է ավանդապահ ու ստուգապատում ասացող, երգել է նաև ժողովրդական վեպի չափածո հատվածներ, որոնք նոտագրել է Կոմիտասը: