- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ
«Հայերեն»
Ինչո՞ւ չես խոսում հայերեն... Ես երգ եմ հյուսում քեզ համար. Հոնքերդ հպարտ ու կամար, Իջնում ես հայոց լեռներեն, - Ինչո՞ւ չես խոսում հայերեն: Ես երգ եմ հյուսում քեզ համար. Դու չես հասկանում իմ լեզուն: Ես խորթ եմ, օտար քո հոգուն, Բայց քո տեսիլով խանդավառ, Ես երգ եմ հյուսում քեզ համար. Հոնքերդ հպարտ ու կամար Հանց վեհ տաճարները հայոց, Հայացքդ մաղում է ամառ: Հայկից են աչքերը քո բոց, Հոնքերդ հպարտ ու կամար: Իջնում ես հայոց լեռներեն, Ինչպես թեթևոտ մեր պախրան, Նազանքըդ այնպե՜ս նաիրյան, Հըմայքդ այնպ՜ս հայերեն՝ Իջնում ես հայոց լեռներեն, Ինչո՞ւ չես խոսում հայերեն: Նորքից ես թռել դու, իմ լո՛ր, Զանգուն է երգել քեզ օրոր, Մասիսն է հսկել վեհորեն, Ինչո՞ւ չես խոսում հայերեն: