- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի՝ մինչ այժմ մեզ անհայտ կանտատը, որը եզակի մոնումենտալ ստեղծագործություն է, 2016 թվականին նվիրաբերվեց նրա անվան տուն-թանգարանին։
Կոմպոզիտորն այն ստեղծել է կյանքի վերջին տարիներին (1975 թ.) Հունգարիայի նվագախմբի պատվերով, կոչվում է «Կանտատ պատերազմի հերոսներին»։
Գրված է սիմֆոնիկ նվագախմբի՝ արական երգչախմբի, սոպրանոյի և ասմունքողի համար, հունգարացի Գաբոր անունով պոետի բառերի հիման վրա։ Կանտատը նվիրվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 30-ամյակին։
Ինքը՝ Արամ Խաչատրյանը, սեփական ստեղծագործության մասին գրել է.
«Իմ կանտատը ես նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր ապրել են պատերազմի սարսափը։ Թեև արդեն 30 տարի է անցել այն օրվանից, այդուամենայնիվ մենք հիշում ենք այդ ողբերգությունը, որն ապրել են աշխարհի ժողովուրդները մեծ համաշխարհային հրդեհում։ Ես ցանկանում եմ, որ այդ սարսափը չկրկնվի»։
1978 թվականին կանտատը ձայնագրել է HUNGAROTON ընկերությունը։