- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ
***
Տիեզերքի եզրին (չնեղանաք, որ այսպես եմ ասում) մի տնակ կա՝ դուռ ու երդիկը բաց, ինքը ճերմակ-ճերմակ, ինչպես տենդը, ոտքերը՝ առվի սառցաջրերում, ձեռքերը խաչած, աչքը՝ հեռուն... Մի այսպիսի տնակ՝ ծնվելուց առաջ տեսած, ուր իջնում է հոգիների հերթափոխը ու մինչև լույս հսկա ալբոմներ է թերթում՝ կիսադեմ ու անֆաս ֆոտոներով, իրեր, որ կունենան, բառարաններ, մի քիչ շարժման վարժանք, ամսագիր են կարդում՝ ոտը ոտին, ու զրույցներ վարում բազմաժանր,- մինչեւ x ժամ, մինչև դուռը թակի Հերթական Ճամփորդը և ուզի ջուր կամ աղ կամ ուղեցույց, նայած ինչ է ասել Աստծո Որդին, ու փոխատեղման բանաձևն ում է նրանցից ընտրել ըստ Այս մարմնի ու հիշողության - դեպի վերադարձ՝ Կենդանակերպով Չհանդիպումի:
#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #Ժամանակակիցգրողներ #ԶանազանԲանաստեղծություններ