• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Գրեթե 25 տարի Բուլղարիայում ապրող հայ գործարար Կարեն Ալեքսանյանը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ամենաթեժ պահին հսկայական միջոցներ ներդրեց (այդ թվում՝ վարկային), որ ստեղծի սլավոնական այբուբենի ամեն տառի երկմետրանոց քարե քանդակը, բոլորը միասին ամփոփի իր կողմից գնված թանկարժեք հողակտորի վրա ու դռները բացի ցանկացողների առաջ: Պլիսկան Կիրիլյան այբուբենի պուրակից առաջ մոռացության փոշու տակ ծվարած մի սովորական գյուղի էր վերածվել՝ կղմինդրե ծուռումուռ տանիքներով, անխնամ, Եվրոդրախտի երազից հիասթափությամբ արթնացած մի սովորական բուլղարական գյուղի… Կիրիլյան 32 զինվորները պատրաստվել են Հայաստանում: Քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի ստեղծած ամեն տառն ունի իր խորհուրդը վերծանող կոմպոզիցիան: Այո, Ռուբեն Նալբանդյանն է Կիրիլյան տառարձանների հեղինակը. նույն ինքը, որ ստեղծել է Մաշտոցյան Այբուբենի քարակերտերը Օշականում ու ակամա դարձել Սուրբ Հոգով ներշնչված աշխարհի երկու այբուբենները քարի մեջ հավերժացնող միակ վարպետը: 32 հարազատ խաչքար դարձած օտար այբուբենի տառերը 32 սուրբ զինվորի պես պահպանում են մի բուռ երկրի մի բուռ դարձած սուրբ ավանդույթները, որոնք տարին տարվա վրա ավելի ու ավելի են զոհաբերվում եվրոպական կատաղի ասիմիլիացիայի հորձանուտին: Եվ այդ պահպանման գործում անգնահատելի է շատ սովորական հայ Կարեն Ալեքսանյանի ավանդը:

#արվեստ #Գիտեքթե #մշակույթ #հայ #արձան

3 views0 comments