top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


2016 թվականին երկու ընկերներ, մեկը` քրիստոնյա, մյուսը` մահմեդական, թարգմանել են Ղուրանն ու Աստվածաշունչը և իրենց թարգմանությունները միավորել մեկ գրքում, որպեսզի ընթերցողը կարողանա ինքնուրույն համեմատել դրանք։ Գրքում ներկայացված է շուրջ երեք հազար զուգահեռ թեմա ու սյուժե։ Հեղինակները` գիտնականներ Դևիդ Նյուբերին և Սաֆի Կասկասը, ընկերներ են։ Կասկասը 10 տարի առաջ է սկսել այս նախագիծը. նա անգլերեն է թարգմանել Ղուրանը։ Ընկերները կարծում են, որ իրենց նախագիծը «հաշտեցման գործիք» կդառնա քրիստոնյաների և մահմեդականների միջև։ «2001 թ-ի սեպտեմբերի 11-ից հետո Արևմուտքում սոցիալական լարվածության դեպքերի մեծ մասի պատճառն այն է, որ քրիստոնյաները վախենում են մահմեդականներից և նրանց սուրբ գրքից` Ղուրանից», — կարծում է Կասկասը։ Գիտնականի կարծիքով` նման աշխատությունը «վաղուց էր հասունացել»։ Նա նշել է, որ ցանկանում է կանխել «ավելի լայնածավալ աղետը», ուստի ընկերոջ հետ ստեղծել է այդ գիրքը` խոշորագույն համաշխարհային կրոնների մարդկանց ավելի լավ հասկանալու համար։«Մենք հուսով ենք, որ այդ թարգմանությունը մարդկանց կբերի այն գիտակցման, որ որքան էլ քրիստոնեության և իսլամի միջև որոշակի տարբերություններ կան, այնուհանդերձ այդ կրոնների հետևորդներն իրար կապված են հսկայական կամրջով», — ասել է Նյուբերին։ Նրա խոսքով` իր թարգմանությունում Հիսուս Քրիստոսն ավելի քան 100 անգամ հիշատակվում է Ղուրանում` Իսա մարգարեի անվան տակ։ Պրոֆեսորը ցավում է, որ ժամանակակից հասարակությունում շատ քիչ են ուշադրություն դարձնում իսլամի և քրիստոնեության «ընդհանուր հիմքի» վրա, որոնք, նրա կարծիքով, «կենտրոնացած են Հիսուս Նազովրեցու անձի վրա»։

#Գիտեքթե #Գիրք

12 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում