- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
«Ես աշխարհի մեջ»
Ես աշխարհի մեջ երազն եմ սիրել – Քո շուշան հոգին, քո հոգին քնքուշ, Եվ չեմ տենչացել երբեք քեզ տիրել – Քո շուշան հոգին, քո հոգին քնքուշ:
Աղբյուրի նման արցունք եմ ցողում` Քո ճամփու վրա վարդեր վառելով, Անձնազոհ մոր պես սրտագին դողում` Քո բախտի համար լուռ այրվելով:
Երբ գիշեր կուգա, դու կըմտնիս քուն, Քո շեմքն է, քուրի՛կ, իմ բարձը քնքուշ, Իմ սուրբ երազն է – շքե՛ղ, շողշողո՛ւն, Աչերդ` պայծա՛ռ, աչերդ` անո՛ւշ: