- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Աղձք գյուղում հայտնաբերվել են և բացվել հայ արքաների առաջին դամբարանները, որոնք հայոց պետականության նյութական վկայություն են հանդիսանում։ Այստեղ մինչև հիմա պահպանվում է Աղձքի կիսաքանդ եկեղեցին, որը թվագրվում է 4-րդ դարի առաջին քառորդին։
Այդ եկեղեցին համաքրիստոնեական ժառան-գության հուշարձան է, կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։
Աղձքի եկեղեցու տարածքում առաջին պեղումներն անցկացվել են խորհրդային շրջանում` 1974-1975 թթ.։ Պեղումների երկրորդ «ալիքը» սկսվել է 2001 թ-ին։ Այդ շրջանում հնագետների նեղ օղակը ևս մեկ անգամ համոզվել է, որ գործ ունի Հայաստանի համար նշանակալի հուշարձանի հետ։ Եկեղեցու տակ հայտնաբերված դամբարանի կողքին գտել են նաև քրիստոնեական Հայաստանի հուշարձանների համալիր. դա թե՛ սարկաֆագ է, թե՛ վառարան՝ կերամիկան թրծելու համար, մոնումենտալ շինությունների մնացորդներ և այլն։
Այն, որ Արտաշեսյանների և Արշակունիների հայկական դինաստիաների արքաների աճյունները վերահուղարկավորվել են այստեղ հենց քրիստոնեական շրջանում, մենք իմանում ենք դամբարանների վրա հայտնաբերված խաչի և կատարած ուսումնասիրություների հիման վրա։ Դա հայկական պետականության ևս մեկ հաստատում է, որի մասին 5-րդ դարում գրում է հայ պատմաբան Մովսես Խորենացին։ Արշակունիների մասունքները փրկվել են և վերահուղարկավորվել Աղձքում այն բանից հետո, երբ դրանք ցանկացել են իրենց հետ տանել 4-րդ դարում Հայաստան ներխուժած պարսիկները։ Նրանք համարել են, որ այդ կերպ իրենց հետ կտանեն Հայոց թագավորության փառքն ու վեհությունը։ Թագավորների մասունքները փրկել է զորավար Վասակ Մամիկոնյանը։ Հայոց արքաների ԴՆԹ-ն ենթակա է վերականգնման Հայ հնագետները բացել են երկու դամբարանները 2015-2016 թթ.-ին, պեղումների հերթական փուլի ժամանակ։ Երրորդը նախատեսում են բացել բարձրաստիճան պաշտոնյաների և լրագրողների ներկայությամբ։ Ժամանակին այդ տարածքն ընդգրկել է 50 հա, այսօր պահպանվել է ընդամենը կես հեկտարը։ Չնայած նրան, որ Աղձքի եկեղեցին ողբալի վիճակում է, այդուամենայնիվ, այն ամեն օր բազմաթիվ զբոսաշրջիկների և սփյուռքահայերի է գրավում։
