top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ

«Առ կույսն» Ո՜հ, մի՛նչեւ ցե՞րբ, ըսե՚, ո՛կույս, հո՛գիս ըլլա գեղույդ գերի, Եվ մինչեւ ց՝ե՞րբ թրթռան աղիք ցաված սրտիս և քնարի, Լոկ համբուրիկ մ՚ուզեցի քաղել այտեդ մեկ թարմ վարդ, Ճառագայթ մը խնդրեցի աչերեդ երկնազվարթ, Զըլացար դո՚ւ անգո՜ւթ, վարդ մը դժգույն ճակտիս, Եվ ճառագայթ մ՚այն անդունդին խոր սրտիս․ Ոչ, ես չ՛եմ կրնար ապրիլ զուրկ գրկեդ, Ծիծառնիկն ապրի դուրս բույնեն գեթ․ Տրտմալար քնարս զարնեմ ջախջախ, Գոցեմ սիրտըս սիրաբախ․․․ Մնայք բարով, կո՛ւյս և քնա՛ր, Կույսին տեղ լա՛ց, քա՛ր, Ճակատս նըսեմ Հանգչեցնեմ Մաշող Հող։

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ՊետրոսԴուրյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page