top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ

«Օգոստոս»

Արևը սրբում է ուսերս հոգնությունից.

Ես այստեղ մնալ չեմ կարող, որովհետև

ամառն ասում է. «Հավաքի՛ր իրերդ,

գնանք այստեղից, արդեն ուշանում ենք»:

Սա իմ ժամանակն է,

իսկական ժամանակը՝

կատարելու այն, ինչ պետք է կատարվեր,

և ասելու այն, ինչ պետք է ասվեր:

Խոսքի ժամանակը,

փրկության ժամանակը,

բարձրացումը սիրո հզոր թևերի.

ապրելու ժամանակը,

և վերջապես կատարյալ

իմ կյանքի ժամանակը,

պսակի մեջ Կույսի համաստեղության:

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՀենրիկԷդոյան #Ժամանակակիցգրողներ

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում