- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԳՈՒՐԳԵՆ ԲՈՐՅԱՆ
«Վերջին տերևը»
Աշնան քամու դիմաց կանգնել է մերկ կեչին...
Կանգնել օրորվում է, տխուր երգում է նա:
Մերկ է կեչին... միայն տերևիկը վերջին
Ամուր, ամուր գրկել ու կառչել է նրան:
Ու թվում է, թե ծեր անտառը հողմահար,
Որ քամուն է տվել տերևները բոլոր,
Հառաչում է, կանչում այս տերևի համար,
Որ փարվել է մորը այնպես սիրագորով...
Այս տերևի, որ կյանք ու արև է տենչում
Անգամ իրեն վերջին, վերջին, վերջին շնչում...
#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ԶանազանԲանաստեղծություններ