- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Աշխարհում Սուրբ Գեղարդ կամ Լոնգինի Գեղարդ անունը կրող հինգ քրիստոնեական մասունք կա։ Սակայն դրանցից միայն մեկն է իսկականը, որը դարեր շարունակ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մյուսները դրա պատճեններն են։ Բազմաթիվ արքաներ և զորահրամանատարներ դարեր ի վեր պայքարել են Սուրբ Գեղարդը ձեռք բերելու համար` համարելով, որ այն իրենց կօժտի անսահման ուժով և իշխանությամբ։ Ավանդության համաձայն` հինգ սուրբ գեղարդներից միայն մեկով է հռոմեացի լեգեոներ Լոնգինը խոցել Հիսուս Քրիստոսի կողը։ Այն պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում, մյուս գեղարդները ցրված են աշխարհով մեկ։
2015 թվականին գիտական և աստվածաբանական աշխարհն ալեկոծեց այն բացահայտումը, որ հինգերորդ սուրբ գեղարդը գտել են Թուրքիայի տարածքում գտնվող կաթոլիկ եկեղեցիներից մեկում։
Սակայն շուտով պատմությունը և ժամանակն իրենց շտկումներն արեցին։ Մինչև հիմա հայտնի չէ այդ գեղարդի ծագման իրական պատմությունը, սակայն փաստն այն է, որ դա ստեղծվել է XVII դարում։ Սուրբ Գեղարդը մ. թ. I դարում Հայաստան է բերել Քրիստոսի 12 առաքյալներից մեկը` Թադեոսը։ Ի սկզբանե Գեղարդը պահվել է Այրիվանքում (այժմ` Գեղարդի վանք) և միայն 1760 թ-ին է տեղափոխվել Էջմիածին։ Նման որոշում ընդունվել է մասունքը կորստից փրկելու համար, երբ Գեղարդի վանքը թշնամու հարձակմանն էր ենթարկվել։ Դրանից հետո մասունքը պահվում է Էջմիածնում:
Սուրբ Գեղարդը մինչև հիմա հայտնի է աշխարհին իր ուժով և հրաշքներ գործելու կարողությամբ, դրա վկայությունը բազմաթիվ փրկված մարդկային կյանքերն են։