- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
«Դու» Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Դո՛ւ՝ հասարա՜կ մի դերանուն, Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով Այս բովանդակ աշխարհին ես տեր անում... Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Ու ես գարնան հողի նման Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում... Դո՛ւ՝ երկու տա՜ռ Եվ ահա ես Երջանկության համն եմ զգում իմ բերանում, Անջատումին ըմկերանում Եվ թերանում կատարել հրամանը տառապանքի... Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Ու ես, անգի՛ն, Ինձանից ինքս վերանում՝ Փոշիացած հերոսների Դասակին եմ ընկերանում... Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Ու երբ հանկարծ Թողնում ես ինձ ու հեռանում՝ Լքվաց տան պես ճեղք եմ տալիս, Ծեփըս թափում, անտերանում, Եվ կսկիծը, ցեցի նման, Բույն է դնում իմ սյունի մեջ, Ձեղունի մեջ ու գերանում... Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Դո՛ւ՝ հասարա՜կ մի դերանուն...