- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Գերմանացի Ռոբերտ Զաուերի անունը հայտնի է աշխարհում որպես ամենաբարի, օգնելու պատրաստակամ, աշխարհի անդամալույծների ամենամեծ բարեկամ: Ենթարկվելով ավտովթարի, դառնալով անդամալույծ, նա որոշեց օգնել իր նմաններին: Իր անիվավոր աթոռով նա եղել է Իտալիայում, Կոլումբիայում, Բրազիլիայում և այլուր, միշտ հույս ու հավատ տանելով իր բարեկամներին:
Ռոբերտ Զաուերը 1989 թվականի հունվարի 15-ին ժամանեց նաև Հայաստան՝ իր հետ բերելով անդամալույծների 60 անիվավոր աթոռ: Երկրորդ անգամ նա Հայաստան եկավ 103, երրորդ անգամ 100 անիվավոր աթոռով և անվճար հանձնեց անդամալույծներին: