- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
«Տառապանքին»
Դուռս բացիր, մտար ազատ,
Ես հյուր եղա, իսկ դու տանտեր,
Եղար մոտիկ ու հարազատ,
Տեսար ինձ որբ ու անընկեր:
Ինձ ամեն տեղ ընկերացար,
Այցելեցիր ամեն ժամի,
Շանթի նման եկար, անցար,
Ավերեցիր որպես քամի:
Խեթ նայեցիր դու իմ շողին,
Նախանձեցիր հույսիս անգամ,
Իմ ամեն մի բառ ու տողին
Խառնվեցիր քանի անգամ...
Դու մեղքերից ծնված իմ կյանք,
Դու ծանրագույն, դժվար իմ բեռ,
Դու անանուն իմ տառապանք,
Դու մշտական իմ տուն ու տեր...