- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Բալեարյան արշիպելագի կղզիներից ամենամեծը Մալորկան է՝ Պալմա-դե-Մալորկա մայրաքաղաքով: Այն համարվում է հանգստի կատարյալ վայր: Այստեղ հանգստանում են ճանաչված շատ մարդիկ: Օրինակ՝ Իսպանիայի թագավորն իր ընտանիքով ամեն տարի հանգիստն այստեղ է անցկացնում: Կղզում գտնվում են հոլիվուդյան աստղերի շքեղ վիլլաները: Քաղաքի ծովածոցը աշխարհի ամենագեղեցիկ վայրն է համարվում: