top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱՐՏԱԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

* * *

Ատում եմ սիրտս, որ աշնան կեսօրին Հեռացավ իմ հոգուց ու քեզ սիրեց, Որ թողեց իր տեղում ցավն անքուն ծովերի Ու եկավ, ափերիդ ծվարեց: Ատում եմ աչքերս, որ մթնում փակվեցին Ու կարմիր խավարում քո շուրթերը տեսան, Որ ինձնից գողունի` քնիս մեջ բացվեցին Եվ ինձ կույր թողնելով` քե՛զ հասան: Ատում եմ ունկերս, որ աղմուկից սառած` Ջերմացան քո փխրուն շշուկների հովից, Որ սրտիս, աչքերիս հետքերով ինձ տարան Ու ամբո՜ղջ մի գիշեր չէին ելնում ծովից: Ատում եմ շուրթերս, որ աղոթքից հետո Քո անունը հանկարծ մրմնջացին դալուկ Ու շարեցին նորից այն խոսքերը հերթով, Որ միշտ պիտի հիշեմ քո անունը տալուց: Իմ քայլերն եմ ատում, որ տունդարձի պահին Թափառական մարմինս չբերին տուն, Որ վայր բերին հոգիս հպարտության գահից, Ու ես քո դռան դեմ երգում էի անքուն: Ատում եմ ձեռքերս, որ լքելով հոգիս` Մի օր թավ մազերիդ ու քեզ պիտի տիրեն, Որ առանց քեզ, անուժ պիտի կախվեն կողքիս Ու երգերիս աստղը քեզ նվիրեն:

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ԱրտակՀամբարձումյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page