top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Սինգապուրցի մասնագետների ստեղծած ծրագիրը պատմում է միջնադարյան հայկական եկեղեցու մասին։ Հյուսիսային Կիպրոսի հարավարևելյան ափին գտնվող Ֆամագուստա քաղաքում հայկական միջնադարյան եկեղեցու նախատիպը նախագծել է սինգապուրյան Hiverlab սթարթափը։ Hiverlab սթարթափի նպատակն է պահպանել մշակութային ժառանգության համարվող հուշարձաններն ու դրանց մասին տեղեկություն փոխանցել նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ։

Այժմ օգտատերերը կարող են (VR-Headset) վիրտուալ իրականության նորագույն ակնոցի օգնությամբ 3D ռեժիմում տեղափոխվել կղզու ամենահին կրոնական հուշարձաններից մեկը համարվող հայկական եկեղեցի (Սուրբ Աստվածածին Գանչվոր վանք): Օգտատերերը կարող են տեսնել, թե շինությունն ինչ տեսք է ունեցել տարբեր ժամանակաշրջաններում: Ակտիվ հղումների միջոցով հնարավոր է ամբողջական տեղեկություն ստանալ եկեղեցու պատմական և հոգևոր նշանակության մասին: Սթարթափի հեղինակները նշում են, որ իրենց հեղինակած նախագիծը փոխում է վիրտուալ տեխնոլոգիաների վերաբերյալ պատկերացումն ու հնարավորություն տալիս ոչ միայն ուղղակի տեսնել տեսարժան վայրերը, այլև՝ գիտելիքներ ստանալ։

#Գիտեքթե #մշակույթ #ՎանքԵկեղեցի #Աշխարհիշուրջ

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page