- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ
«Զվարթնոց» Ինչպես բոլոր լավերն այս աշխարհում, Քեզ էլ տառապանքով ստեղծեցին, Հետո լցրին խունկով, բույրով արևարյուն, Հետո լցրին արեգնածին: Հետո ավերեցին չստեղծողներ օտար: Միշտ էլ կատակում է փիլիսոփա կյանքը... Ուրիշների համար՝ դու պատմության վթար, Իսկ ինձ համար .. մնաց միայն տառապանքը: